Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ինչպես օգնել երեխային չվախենալ

Ինչպես օգնել երեխային չվախենալ

Ծնողների դրական օրինակը, երեխաների զգացմունքներն ու ցանկությունները հասկանալը, նրանց թերություններն ընդունելն ու հաղթահարելը, հետևողականությունը դաստիարակության մեջ, ավելորդ հոգատարության  նվազեցումը  դրական նախադրյալներ են ստեղծում երեխայի  վախերի հեռացման համար:


Որպեսզի օգնեք երեխային հաղթահարել իր վախերը, օգտվեք հետևյալ խորհուրդներից.

 

  1. Խոսեք երեխայի հետ նրա վախերի մասին: Խոսակցության ժամանակ չարժե ծիծաղել կամ վիճել նրա վախերի շուրջ, այլապես ձեր երեխան  միայնակ կմնա իր վախերի հետ դեմ առ դեմ: Մի՛ ամաչեցրեք նրան և մի՛ ստիպեք  հաղթահարել վախերը կամքի ուժ դրսևորելով: Մի՛ թողեք, որպեսզի  նա տանջվի սեփական վախի հանդեպ ունեցած մեղքի զգացումից::Հետաքրքրություն ցուցաբերեք և հավատացրեք նրան, որ իր հետ ոչինչ չի պատահի:

  2. Աջակցեք նրան: Մանկասենյակում մնացեք այնքան ժամանակ, մինչև երեխան  քնի: Երեխային անհրաժեշտ է զգալ, որ դուք  միշտ իր կողքին եք:

  3.  Վախի մասին կարելի է վախենալու պատմություն հորինել` երջանիկ  ավարտով և ցույց տալ այն, օրինակ` տիկնիկային ներկայացման միջոցով:

  4. Որևէ առարկայի հանդեպ վախից ազատվել կօգնեն խաղերը: Գնեք նրան խաղալիք, որն աղոտ կերպով կհիշեցնի իր վախի առարկան: Խաղալով դրա հետ` երեխան այդ առարկայի հանդեպ կզգա իր  առավելությունն ու կդադարի վախենալ դրանից:

  5. Նկարները կօգնեն ազատվել վախերից: Թող երեխան նկարի այն, ինչից  նա վախենում է: Օգնեք նրան: Նկարը պետք է դրական լինի: Ստացված նկարը փակցրեք մանկասենյակում:Այն անընդհատ տեսնելով` երեխայի վերաբերմունքը առարկայի նկատմամբ կփոխվի: Հաճախ օգնում է մեկ այլ հնարք. երեխայի հետ նկարեք այն, ինչից  նրան վախեցնում է, այնուհետև այդ պատկերի առջև վանդակ նկարեք, ասես «բանտարկում եք վախը»: Կարող եք նաև մանր մասերի բաժանել պատկերը կամ վառել այն:

  6. Գիշերային և ցերեկային վախերից  ազատվելու համար անհրաժեշտ է մոտեցնել առարկան իրականությանը: Օրինակ` կարելի է դրա մասին կարդալ գրքում, ներկայացնել այդ վախը նկարի կամ քանդակի տեսքով` շոշափելու, ուսումնասիրելու համար:Հիշեք, որ վախը հաղթահարելու համար կարող է պահանջվել մի քանի րոպեից մինչև մի  քանի շաբաթ, անգամ `ամիսներ: Ինչ միջոց էլ  ընտրեք, պետք է հիշել, որ երեխայի վախը հաղթահարելու հաջողությունն առաջին հերթին կախված է  ձեր` նրան օգնելու պատրաստակամությունից:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. lady.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ